▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ասում են «իրական Հայաստան», բայց նկատի ունեն Թուրքիայի նահանգ»

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում էին Սարգսյան Սերժը Ղարաբաղն ա հանձնում, պարզվեց՝ տվողը հենց իրենք են:
Ասում էին՝ Քոչարյանը Մեղրին էր հանձնում, պարզվեց՝ տվողը հենց իրենք են:
Ասում էին՝ Վանեցյան Արթուրը թռած ա եղել, պարզվեց՝ իրենք են ամբողջ թիմով թռած եղել:
Ասում էին՝ սեղանին որևէ փաստաթուղթ չկա, Լավրովն ասաց, որ էս մի տարի ա կա:
Ասում էին, թե այնպիսի փաստեր ունեն, որ Ադրբեջանը ներսից կարող են պայթեցնել հրապարակելու դեպքում, պարզվեց՝ Հայաստանն են ներսից տրաքացնում:
Ասում էին՝ առաջխաղացում ունենք, հասարակության մեջ «հաղթում ենք» թեզն էին բրդում, մեկ էլ հոպ` ադրբեջանցիք քարտեզ ու տեսաձայնագրություններ են հրապարակում, որ առաջխաղացումն իրանցն ա:
Ասում էին՝ Գյանջայի օդանավակայանին ենք հարվածել ու նկարներ էին տարածում, պարզվեց՝ Լուգանսկի օդանավակայանն ա, իսկ ամբողջ պատերազմին որևէ ստրատեգիական նշանակության օբյեկտի չեն հարվածել:
Ասում էին՝ Աշոտիկը արիաբար գրադի տակ ա կանգնել ու գոռում էր, որ զինվորները չփախնեն, պարզվեց՝ Աշոտիկի համար Իջևանի գունդն են մսաղաց դարձրել:
Ասում էին՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, պարզվեց՝ Շուշին դրանից 3 օր առաջ էր հանձնվել:
Ասում էին 25 հազար զինվորի կյանք են փրկել, իսկ հետո Նիկոլի ընկերուհին` Աննան Հակոբյան, ասաց, թե դրանք դեզեռտիրներ են եղել:
Ասում էին՝ ադրբեջանցիքի հետ զուտ բանավոր խոսակցություններ են, պարզվեց 5 կետ ա դրած իրենց առաջ, ու դա են քննարկում:
Հայտարարում էին Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, իսկ հետո իրենց խոստումը չպահելով՝ արցախցիներին անվանում էին Արցախի համար չկռված ու թռածներ:
Ասում էին՝ զոհեր չունենք կամ 10-20 զինվոր է, պարզվեց՝ հարյուրներով «Սպայկա»-ի սառնարաններում ու անատոմիկներում պարկերի մեջ են թաքցնում զոհվածների մարմինները:
Ասում էին, որ զենք զինամթերք են ձեռքբերում, պարզվեց՝ երրորդ երկրի են վաճառում: Փողից փող էին սարքում էլի:
Ասում էին գերիներին են ետ բերում, պարզվեց՝ Մուրադովն ա ետ բերում, իրենց ոտքերին չի դաժը:
Ասում էին, որ 5 կետից բացի՝ բան չեն քննարկում, պարզվեց որ 5 չի, ախպեր, այլ 17 ա:
Ասում են «իրական Հայաստան», բայց նկատի ունեն Թուրքիայի նահանգ:
Ասում են, որ խնդիր են լուծում, բայց Հայաստանի չլինելու խնդիրն են իրականում լուծում:
Ասում են, թե պետության մասին են մտածում, իսկ իրականում թշնամու շահերն են սպասարկում:
Ու նման հարյուրավոր փաստավորված օրինակներ կարող ենք բերել:
Հիմա էլ, թե բա խաղաղություն: Իրականում զենք ունեցեք, որովհետև պարզվելու ա, որ խաղաղությունը Երևանի ու մյուս քաղաքների փողոցներում սեփական կյանքը թշնամուց պաշտպանելն ա լինելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին