▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանի անվտանգության հարցը խիստ մտահոգել է ՀՀ ոստիկանությանը.«Ժողովուրդ»

 ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներքաղաքական վերջին լարվածության շրջանում և հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին աղմկոտ և կրավորական արտահայտություններ հնչեցրեց, նրա անվտանգության հարցը ՀՀ ոստիկանությանը խիստ մտահոգել է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության ղեկավարությունը Արմեն Աշոտյանին առաջարկել է թիկնազոր տրամադրել և ապահովել նրա անվտանգությունը: Սակայն նախարարը հրաժարվել է թիկնազոր ունենալուց: Դե, մարդը մի բան գիտեր, ի վերջո, երկար տարիներ կոալիցիոն գործընկերներ են եղել, ժամանակին «շոկալադնի ատնաշենի» են ունեցել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին