▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասֆալտին պառկելով՝ այս երկրում ոչինչ չես փոխի

Իմ  մարտական ընկերներից շատերը այս օրերին պայքարում են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար: Իհարկե,  բոլորիս հայտնի է, որ Վոլոդյա Ավետիսյանը ՀՀ իշխանությունների հերթական զոհն էր, ինչպես կարելի է ասել Վոլոդյա Ավետիսյանը ո՛չ առաջին զոհն է, եւ ո՛չ էլ վերջինը… Քանի որ հասկանալի է կաշառակերության մեղադրանքը միակ փաստարկն է, որ կարող են ներկայացնել իշխանությունները… Այս քսան տարիներին եւ դրանից առաջ Հ.Հ. իշխանությունների հիմնական նպատակը եղել է երիտթուրքերի նման` սկզբում ոչնչացնել ժողովրդի պաշտպան ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ եւ նոր հետո անցնել անպաշտպան ժողովրդին: Ոչնչացնելով ԱԶԳԻ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ, նրանք անդամալույծ արեցին ԱԶԳԻՆ եւ հնարավորություն ունեցան գործել անկաշկանդ եւ անպատիժ, գիտակցելով, որ ժողովուրդը չի կարող ըմբոստանալ առանց այդ ՈԳՈՒ, որպեսզի կարողանան երկարաձգել իրենց իշխանությունը… Բազմիցս նշվել է, որ ՀՀ իշխանությունները դեռեւս Արցախյան Պատերազմի տարիներին մշակել է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ իրենց մարտավարությունը, եւ այդ նախաձեռնողը եղել է  «սպարապետը» իր համախոհներով: Իզուր չէր, որ պատերազմի ժամանակ իշխանությունները ԹԻԿՈՒՆՔԻՑ կամ ԴԱՎԱԴՐԱԲԱՐ ոչնչացրեցնում էին ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ` որին գնդակահարելով, որին էլ քրեական մեղադրանքներ հարուցելով, ոմանց ահաբեկելով ոմանց էլ արտաքսելով:

(ՀՀ իշխանությունները ոչնչացրեցին տաղանդավոր հայորդիների որոնցից էին` Արթուր Մկրտչյանը, Գնդապետ Վլադիմիր Կարապետյանը, Նորիկ Դանելյանը, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը` Ասկոլկեն եւ այլն) Նրանք ծրագրավորել եւ իրականացրել են այդ ծրագիրը, այնպես որ նրանք պատրաստ են ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ պահել այդ ձեռքբերումները, դա նշանակում է, որ ՆՐԱՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԶԻՋԵԼՈՒ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ; Ազատամարտիկի ԴԻԱԿՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ նրանք հասան այս բարձրունքներին եւ փոխզիջելը նրանց համար նշանակում է ՆԱՀԱՆՋ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳԻ փլուզում...

Բազմիցս մամուլում խոսվել է ՀՀ Պաշտպանության եւ ուժային այլ գերատեսչություններում ՄԻԼԻՈՆԱՏԵՐ գեներալների մասին, սակայն մինչեւ հիմա ոչ մի գեներալ կամ բարձրաստիճան սպա չի մեղադրվրել կաշառակերության եւ թալանի համար: Գեներալներ որոնք հազարավոր մարդկանց արյան գնով կառուցեցին իրենց դղյակները եւ ապարանքները… Փոխարենը իշխանությունները մեղադրեցին հանցագործներին, ընդհակառակը նրանց մեծարեցին եւ հերոսացրին: Պատասխանը միայն մեկն է, հանցագործ իշխանությունները կառուցել են իրենց իշխանությունը այդ հանցագործ գեներալների շնորհիվ, դրանք այն գեներալներն էին, որոնք իրականացնում էին սպարապետի այս ծրագիրը: Վոլոդիա Ավետիսյանին մեղադրանք ներկայացնելով կարելի է հասկանալ, որ առաջին հերթին պետք է մեղադրանք ներկայացնել Պաշտպանության Նախարարության նախկին եւ ներկայիս նախարներին ու նրանց տեղակալներին, քանի որ ինչքանով հայտնի է Պաշտպանության Նախարարության Սոցիալական ծառայությունը ՎԱՃԱՌՈՒՄ էր ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԻ վկայակնաններ, այդ թվում ՊԱԱՏՎՈԳՐԵՐ եւ մեդալներ, ինչքանով տեղյակ եմ նույնիսկ մարդիկ դրամով թոշակավորվում են Պատերազմի վետերանի անվան տակ, մինչդեռ իսկական վիրավոր ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ դժվարությամբ են կարողանում հասնել անգամ թոշակավորման հանձնաժողովին, քանի որ մեծ գումարներ են պահանջում: Հետաքրքիրը այն է, որ այդ ամենը այնքան արվում է առանց քաշվելու եւ խոչընդոտների, որ հստակ սահմանված են որոշակի գներ, օրինակ Վազգեն Սարգսյան մեդալը արժե 30.000 դրամ, իսկ թոշակավորման հանձնաժողովում 300.000 դրամ են պահանջում, ավելի բարձր կարգ կամ թոշակ նշանակելու համար: Հիշեցնեմ որ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ դրա ամենալավ մասնագետն է, քանի որ ունի ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ակումբ, որոնք նույնպես թոշակավորվում են որպես ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ… Ինչքանով հայտնի է ՊՆ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ քանակը բավականին շատ է, կարծում եմ որ մինչեւ գնդապետ Վոլոդիա Ավետիսյանին հասնելը պետք է այդ գեներալներին մեղադրել… Շատերս գիտենք այդ գեներալների անունները, սակայն ոչ մեկ չի ուզում ասել նրանց անունները, կամ վախենում են կամ էլ… Կարելի է հիշել մի քանի գեներալների, որոնց մասին գրել է հայկական մամուլը կամ լրատվական միջոցները… Նույնիսկ հնարավոր է այդ գեներալներից ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ կազմել` առաջինը հորիզոնականում կարելի է նշել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին թիկնազորի պետ, գեներալ Ռոմիկ Ղազարյանին (Բուդոյին ), երկորրդ հորիզոնականում ՊՆ նախկին նախարար գեներալ֊-լեյտենանտ Արթուր Աղաբեկյան, առաջինըՊՆ նախարարի տեղակալ եղածժ ամանակ    խոշոր   չափերի  գումար   էր   պահանջում,   որպեսզի սպաններին   ուղարկի   Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիա ուսանելու,տվյալների համաձայն նա  ամեն մեկ սպայից 20-30 հազար ԱՄՆ դոլլար   գումար  էր  վերցնում… Երրորդ հորիզոնականում Երկրապահ կամավորական միության սեփականատեր Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան չհաշված պատերազմի տարիներին ճակատում գործած նրա հանցագործությունները, մնացածի մասին գիտեն բոլորը: Չորրորդ հորիզոնականում Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան, ՀՀ Զինված Ուժերի «չարորակ ուռուցքը», ըստ զոհված զինվորի մոր կարծիքի… Մայրը պատմեց, որ տղայի մարմինը գտել են գեներալի շտաբից 15 մետր հեռավորության վրա: Հինգերորդ հորիզոնական ում կարելի է նշել Հայաստանի նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրով: Յոթերորդ հորզոնականում գեներալ Սեյրան Սարոյան: Ութերորդ հորիզոնականում` Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Իններորդ հորիզոնականում գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան: Ինչպես գրում է մամուլը « Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը » բիզնես պրոյեկտն է: Այս Գեներալական աստղաբույլը շատ ավելին է քան կարելի է պատկերացնել, եթե դրան գումարենք ՆԳՆ եւ ԱԱԾ մյուս գեներալներին եւ բարձրաստիճան սպաններին: ( Նախկին Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին ) Այսքանից հետո պետք է հասկանանք, որ համակարգը իզուր չէ այդ գեներալներին վստահել… Քանի որ հենց նրանց ժառանգներն են, որ դառնալու են մեր մեր զավակների եւ թոռների ԻՇԽԱՆՆԵՐԸ ԵՒ ՏԵՐԸ, նրանք ժառանգաբար փոխանցելու են եւ իրենց տիտղոսները եւ թե իշխանության ղեկը… Իսկ քանի Հայաստանում նրանք իշխանությունը նրանց ձեռքին է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ միշտ լինելու են սպանություններ եւ խոշտանգումներ, երկրում տիրելու է ԱՆԱՐԽԻԱ եւ ահաբեկություն: Այդ երկրում ոչնչանալու են պատմամշակույթային հուշարձանները եւ մշակույթային արժեքները, ոչնչացվելու են այդ համակարգի դեմ ընդվզող եւ պայքարող անհատները: Ժողովրդի փոխարեն նրանք արդեն որոշել են այս երկրի ճակատագիրը, ժողովուրդի ապագան: Ինչպես կասեր մեծ երկիծաբանը` ԱՍՖԱԼՏԻՆ ՊԱՌԿԵԼՈՎ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ՓՈԽԻ, Եւ ՎԵՐՋ… Իշխանությունների հասկանում են որ իրենց անօրինականությունները դեմ միակ ըմբոստացող զանգվածը ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ են, որ նրանք չեն հանդուրժի ժողովրդի դեմ գործած ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ,այդ պատճառով գործի են դրել իրենց ողջ կարողությունները` Ֆիզիկական ոչնչացումից մինչեւ բարոյական ոչնչացումը ( Պռոշյանի Գյուղապետ Ազատամարտիկ` Հրաչ Մուրադյանից սկսած վերջացրած Մոսկովյան դատարանում ծաղրի ենթարված Ազատամարտիկ` Հրաչ Հարությունյանով ) Շատերը չեն կարող պատկերացնել թե Ազատամարտիկների համար ինչ դժվար է հիմա, քանի որ միայն Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանության համար հարկավոր է հավաքվել կենտրոնում, իսկ նրանց համար դժվար է նույնիսկ իրենց Ողորմաթոշակից երթուղայինի համար վճարել: Նրանցից շատերը իրենց դեղերի համար չեն կարողանում վճարել, էլ ուր մնաց հավաքվեն եւ բողոքեն… Շատ Ազատամարտիկներ իրենց զոհված ընկերների գերեզմանին չեն կարողանում այցելել, քանի որ հաց գնելու համար գումար չունեն, ուր մնաց ճանապարհածախսի, մարզերում ապրող ազատամարտիկների մասին խոսելը անգամ ավելորդ է: Այդ նշված գեներալներից եւ ոչ մեկ նույնիսկ ձեւի համար բարոյապես կամ հոգեպես չկանգնեց` օրերով նստացույց անող Ազատամարտիկների կողքին, քանի որ այդ գեներալները ԵՐԲԵՔ ԷԼ ՆՐԱՆՑ ԿՈՂՔԻՆ ՉԵՆ ԵՂԵԼ, նրանք երբեք էլ ժողովրդի ձայնը չեն լսել… Իշխանություններ անգամ չեն հարգում ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ հանգչող մեր տղաներին, էլ ուր մնաց կենդանի ազատամարտիկներին…

Նրանք չեն կարող խոստովանել անցյալում գործած իրենց ոճիրները, իսկ մեր լրատվական կայքերը լռում են օգնելով հանցագործները ավելի անպատիժ գործեն, օգնում են հերոսացնել եւ աստվածացնել… Մի թե ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ չի գիտակցելու իրեն ժառանգություն հասած ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ սկզբունքները… Մի թե՞ հաշտվելու է ՍՏՐԿԱՑՄԱՆ Ճանապահով ապրելու իր ապրելաձեւին: Վերջացնելով կցանկանաի ավելացնել Վահրամ Սահակյանի բանաստեղծության տողերը:

ԿՈՒԶԵԻ ՏԵՍՆԵԼ ԾԱՌԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ

Ծառերից խրոխտ տեսնեի կախված՝թափթփուկներին այս իշխանության,

Տեսնեի կախված ընդդիմությանը՝ դատարկագլուխ, անկիրթ, ոռնացող,

պաշտոնյաներին տեսնեի բռի՝ ծառեղից կախված ճոճվելիս անձայն…

Այնժամ գիշերը լուռ կհեռանար, օրվան կտար լույս, տերեւներին՝ ցող։

Հեղինակ՝ ազատամարտիկ Վ. Հովհաննինսյան © VH 15 / 10/ 2013 Իսպանիա

Աղբյուրը՝ surhandak.wordpress.com

Տեսանյութը՝ azatutyun.am-ի

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին