ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Առավոտյան կրկին սկսեց վիժվածքածին հակաարցախյան գործընթաց, որը հայկական հասարակության մեջ կրկին գեներացվի ատելություն դեպի արցախցիներ։
Խոսքը այս արցախցու մասին է, ում ադրբեջանական զինվորների ներկայությամբ, սպառնալով ստիպեցին անել որոշ ադրբեջանամետ արտահայտություններ։
Հիշեցնեմ, որ այդ գործընթացը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ արցախցին իր անչափահաս երեխաների հետ հատում էր թուրք-ադրբեջանական տարհանման կետը Բերձորում։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում գործող թուրք-ադրբեջանական գործակալական ցանցը այս օրերին լայնածավալ սադրիչ տեղեկատվական գրորհ է սկսել՝ տարածելով ատելություն արցախցիների հանդեպ։
Եթե այդպիսի գրառումներ եք հանդիպում կամ մարդկանց, որոնք հակաարցախյան տրամադրություններ են տարածում ապա ֆիքսեք իրենց և միանգամից հաղորդում տվեք ոստիկանություն։
...
«Ինձ հրամայել են ասել, որ Ադրբեջանում ավելի լավ է, որ Արայիկ Հարությունյանը դավաճան է, որ գեներալների անունները թվարկեմ ու ասեմ, որ դավաճան են, բայց ես դա չեմ ասել, ես ստել եմ, որ ոչ մեկի անունը չգիտեմ»,- ասաց նա:
«Եվ ինձ ստիպեցին նույն բանը կրկնել 3-4 անգամ, և եթե անընդմեջ այդքան բան չասեմ, երկրորդ անգամ ինձ չեն զգուշացնի: Ես ասացի, որ կանեմ, ինչ էլ որ ասեք, միայն թույլ տվեք, որ իմ երեխան անցնի սահմանը»,- ասաց նա։
Նա նշեց, որ իրեն և իր կնոջը առանձին են տարել և ստիպել են նույնը անել, նշեց, որ իրենց հետ հայերեն են խոսել:
«Նրանք ինձանից լավ հայերեն էին խոսում։ Նրանք իմ կողքին զենք դրեցին, միացրին իմ հին տեսանյութը և ասացին, որ Բաքվում անհամբեր սպասում են ինձ, որ դստեն»,- ասաց նա:
Մհեր Զարգարյանի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները Հաքքարի կամրջից ևս մեկ տղամարդու տանում:
«Ես առաջինը չէի, դիմացս երկու մեքենա կար, աչքիս առաջ ինչ-որ մեկին բռնեցին»»:
|