ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Իրանական Սահար հեռուստաընկերության ադրբեջանական ծառայության եթերում անդրադարձել եմ տարածաշրջանում հաղարդակցության ուղիների ապաշրջափակմանը, այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքին և Կովկասում խաղաղություն հաստատելու հեռանկարներին։
Անդրադառնալով միջանցքին և այն մեղադրանքներին, թե Հայաստանն է նենգադուլի ենթարկում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, նշել եմ, որ ավելին քան 30 տարի Ադրբեջանն ու Թուրքիան են շրջափակել Հայաստանը, խաթարելով հաղորդակցությունն ու առևտուրը Հրվ․ Կովկասում։ Տարածաշրջանի բոլոր փակ ճանապարհները, ներառյալ Իջևան - Ղազախ, Գյումրի - Կարս երկաթուղիները, պետք է ապաշրջափակվեն միաժամանակ և պահպանելով այն երկրների բացարձակ ինքնիշխանությունը, որտեղով, որ անցնում են ճանապարհները։ Խիստ բացասական եմ խոսել Մեղրիով անցնող ճանապարհի և սահմանի վերահսկողությունն ինչ-որ անհասկանալի մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակումը, քանի որ դրանով Հայաստանը ևս մի զիջում է անում Ադրբեջանին և սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությանը, նշել եմ, որ այդ պայմանագիրը կրկին կարող է դառնալ օրակարգային բացառապես արցախցիների հայրենադարձման հարցի համատեքստում։ Արցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմաններից է»։
|