Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել: «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը հայտնել է, որ դատավորի ընտրությունն արդեն եղել է՝ ազգությամբ ֆրանսիացի: «Մենք սպասում ենք, որ նաև UWW-ն համաձայնությունը տա, մենք բողոքարկման բան չունենք դատավորի դեմ: Եթե նրանք էլ համաձայն լինեն դատավորի ընտրության հետ և հաստատվի, դատավորը կսկսի աշխատել»,- նշել է Ալեքսանյանը և կարծիք հայտնել, որ մինչև այս տարվա վերջ դատավորի ընտրության հարցը կլուծվի և 2025-ին կսկսեն աշխատել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է արարդար դատավարությունից, որն իրեն զրկել է ոսկուց: |
Դիտեք նաև՝