Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայազգի ըմբիշ անմրցելի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր՝ վստահ հաղթանակ տոնելով բուլղարացի Միլոշի նկատմամբ: Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի բրոնզե, Ռիոյի` ոսկե, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ալեքսանյանը 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում, մինչ այս էլ 5 անգամ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում: Նա նաև 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է: |