▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին եւ հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն:

Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը Կախելաշվիլիին հաղթեց 7:1 հաշվով:

Հռոմում Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին