▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտասահմանցուն հետաքրքրել է, թե ինչ է «փաթաթելու» հայ պատգամավորը

Չգիտեմ  ինչու`  հիշեցի Ս. Կապուտիկյանի տասնյակ տարիներ առաջ գրողների միության համագումարում արտասանած ելույթից մի հատված.Մեր նորօրյա հարուստներն այսպես են գնահատում իրենց. «մեծության, ասել է ,թե դուխի չափը»,-տո ես մի վեդրո կարտոլը տասանոցներով կեփեմ:
Կարծում եմ`  այս արտահայտությունն արդեն զարգացում է ապրել, և եթե այն ժամանակ ընդհամենը կարտոլը տասանոցներով եփելն էր պրեստիժ, ապա հիմա այդ պրեստիժը հասել է բոլոր դժգոհողներին «փաթաթելու» աստիճանին:
Իմ արտասահմանյան ընկերներից մեկը, որ մեր լրատվությունն ընթերցում է Google -ի թարգմանությամբ հարցրեց , թե արդյոք ի՞նչ էր փաթաթելու ձեր պատգամավորը:

-Ի՞նչ ասեի:

 Պատասխանեցի` «առաջարկությունների փաթեթ»:

Հետաքրքիր է հայոց լեզուն,-գրեց նա:

Իսկ ես մտքում ուրախացա այն բանից, որ մեր լեզուն հարուստ է դարձվածքներով ,և որ օտարը գոնե չի հասկանա, թե , ինչ ի նկատի ուներ մեր հարգարժան պատգամավորը:
Թողենք սա:

Մանկությանս տարիներին, երբ դեռ ինչպես Ռուբիկն է երգում ասում` «Երբ չկային բազմահարկ շենքեր, մարդիկ ապրում էին խաղաղ», ես էլ ավելացնեմ՛ ապրում էին միմյանց հոգսերով, տների կտուրներին միշտ աճում էին ծաղիկներ, բայց ի՞նչ ծաղիկներ` երիցուկներ:

Արդյոք դա նրանից չէր, որ երիցուկները ժպտում են, և եթե այն ժամանակ մտքովս չէր անցնում, բայց հիմա հասկանում եմ, որ մեր նախնյաց հոգին էր թաքնված նրանց ժպիտներում, նրանք կարծես կտուրից հսկում էին տան անցուդարձը,,, և ,որ բոլորի կտուրին էր աճում նա ՛երիցուկը, 
Տատիկիս տան կտուրն էլ ամբողջությամբ պատած էին երիցուկներով,կարծես մի ուժ ինձ ստիպում էր բարձրանալ և ըմբոշխնել նրանց բուրմունքը,,, պառկում էի կտուրին ու նայում երկինք,,,,,ու հենց այն ժամանակվանից համոզվում, որ միայն երիցուկներն են այսպես հայացքիդ նվիրված ժպտում:
Մեր ամեն տան ,եկեղեցու, ամեն պատի , ժայռի ծերպի ,անգամ ասֆալտի ճեղքերից անպայման իրենց գլխիկներն են հանում ծաղիկներ կամ խոտեր,,,, ինչո՞ւ ..
Կյանքեր են ծնվում, նրանք էլ հոգի ունեն:
Կամաաաաց , քայլիր, ոտքդ զգույշ դիր գետնին, այն մշտապես հղի է կյանքով, նկատիր սիրտ ու հոգի ունեցող ամեն մի ծիլի:
Նրանք էլ արտասվել գիտեն ու նաև պատժել:

Մարիետա Բադալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին