▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսենալը» հրաժարվել է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը վաճառել «Ռոմային»

«Ռոման» ցանկանում է վարձակալական իրավունքի ավարտից հետո ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը, սակայն առաջարկը չի գոհացրել «Արսենալին», տեղեկացնում է Forza Roma-ն:

Աղբյուրը նշում է, որ «Ռոման» 10 միլիոն եվրոյի առաջարկ է ներկայացրել լոնդոնյան ակումբին, ինչը լոնդոնցիները մերժել են: «Արսենալը» ցանկանում է Հենրիխի տրանսֆերի դիմաց վաստակել նվազագույնը 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձակալությամբ «Արսենալից» «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին