▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենիա Վայն». Հայաստանում գինեգործությունը ոչ միայն կարելի է փրկել, այլ նաև զարգացնել

«Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու, գինեգործ Ժան-Բատիստ Սուլան և ընկերության խորհրդատու, կոնյակագործ Ռոբեր Լեոտեն ուրբաթ, ապրիլի 26-ին,  «Golden Tulip» հյուրանոցի ձմեռային դահլիճում ներկայացնելու են «Արմենիա Վայն» ընկերության հաջողությունները. ընկերություն, որն իր գործունեության շատ կարճ տարիների ընթացքում ոչ թե խոսքով, այլ հստակ գործով ապացուցեց, որ Հայաստանում գինեգործությունը ոչ միայն կարելի է փրկել, այլ նաև զարգացնել:

«Արմենիա Վայն» գինու գործարանի մարքետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասված է.

Ընդամենը 3 տարի առաջ մենք հռչակեցինք, որ գինեգործությունը ազգային արժեք է և վերաբերվեցինք վերջինիս հավուր պատշաճի: «Արմենիա Վայն» ընկերությունը կատարեց Հայաստանում մինչ այժմ ամենամեծ ներդրումը գինեգործության ոլորտում, հանդիսացավ ժամանակակից տեխնոլոգիաների առաջատարը, Հասաստանի այգեգործներից տեղական գինեբեր խաղողի խոշորագույն գնորդը, բարձրակարգ գինիների առաջատար խոշոր արտադրողը և 2012թ. արդյունքներով որպես բարեխիղճհարկատու զբաղեցրեց Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 59-րդ տեղը (1,556,075,000 դրամ): Նախատեսվում է, որ «Արմենիա Վայն» ընկերությունը այս տարի կարձանագրի արտահանման ծավալի շուրջ 300% աճ և կհանդիսանա Հայաստանում գինիներ արտահանող ռեկորդակիր ընկերությունը: «Արմենիա Վայն» ընկերության պատրաստած բարձրակարգ գինիները ներկայումս արտահանվում են ԱՄՆ, Լատվիա և Մերձբալթյան երկրներ, Բուլղարիա, Չեխիա, Բելառուս,Ֆրանսիա և Ռւսաստան:

2014 թ. նախատեսվում է իրացնել շուրջ 2.5 մլն. շիշ գինի: Այդ իսկ նպատակով ընկերությունը 2013թ. Հայաստանի այգեգործներից կգնի Արենի, Հաղթանակ, Սապերավի, Կանգուն, Ոսկեհատ, Ռկացիտելի, Մուսկատ և մի քանի այլ խաղողի տեսակներից շուրջ5000 տոննա բերք, որից 2000 տոննան կոնյակի արտադրության համար: 2013թ. ամռանը կավարտվի շամպայնի արտադրամասի կառուցումը: Արդեն այս տարի նախատեսվում է սկսել շամպայն–գինիների արտադրությունը: 2013թ. հեռանկարային կարող է լինել նաև օղու արտադրության բնագավառում: Ներկայումս ընթանում են լուրջ բանակցություններ մեր ընկերության արտադրած օղիների արտահանման վերաբերյալ: 2013թ. խոստումնալից կլինի նաև մեր ընկերության կոնյակագործության ճյուղի համար: Մինչև աշուն կավարտվի 54 000 հլ հզորությամբ կոնյակի սպիրտի ստացման առաջնային արտադրության, խաղողի խմորման (վինիֆիկացիա) արտադրամասի կառուցումը: Միչև աշուն շուրջ 4 անգամ կմեծացվի կոնյակի և բրենդիի սպիրտի թորման (դիստիլյացիա) արտադրամասն իր բոլոր հզորություններով: «Արմենիա Վայն» ընկերությունը կոնյակի և բրենդիի սպիրտերի հնեցումը իրականացնում է միայն կաղնու փայտե տակառներում և այդ նպատակով այս տարի կշարունակվի կաղնու տակառների ներկրումը Ֆրանսիայից:

 

Նոր տեսականի

 

2012թ. ձմռանը «Արմենիա Վայնը» ամենախստապահանջ գնորդին ներկայացրեց իր արտադրության պրեմիում դասի «TARIRI» անվանումով գինին, որն այդ անունը ստացել է ի պատիվ Մենուա արքայի դստեր Թարիրիի: Սեպագիր արձանագրությունների մեջ Մենուա արքան հիշատակում է խաղողի իր հիմնած այգիները, որը նա նվիրել էր դստերը՝ Թարիրիին:

Այս տարեվերջին ընկերությունը իր բարձրակարգ գինիների դասը կհարստացնի ևս մեկով: Ֆրանսիայից ներկրված գինու համար նախատեսված բարձ որակի կաղնու տակառներով այժմ հնեցում է անցնում գինու այն տեսակը, որի անվանումը առայժմ չի հրապարակվում:

2013թ. գարնանը Հայաստանի ներքին շուկա բաց թողնվեց նորույթ` նռան կիսաքաղցր գինին: Ռուսաստանում վերջինիս մեծ պահանջարկի կապակցությամբ այս գինու վաճառքը Հայաստանում կլինի սահմանափակ:«Մուսկատ» և «Կագոռ»  տեսակի գինիների վաճառքը նույնպեսՀայաստանում այս տարի նախատեսված չէ արտահանման մեծ ծավալների պատճառով:

 

Խաղողագործություն

 

Ընկերությունը շարունակում է գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը դեռևս 2006թ. հիմնադրած խաղողի իր այգիներում:

Անցած 2 տարիներին խաղողի սեփական այգիները 2 անգամ տուժեցին կարկուտից, որի հետևանքով խաղողի բերքի կորուստը կազմեց շուրջ 600 տոննա: Այդ իսկ նպատակով Արմավիրի մարզի 50 հա տարածք զբաղեցնող խաղողի այգիներում այս գարնանը տեղադրվեց 2 հակակարկտային կայան:

 

Խաղողի բերքի որակը բարձրացնելու նպատակով ընկերությունն արդեն 2 տարի էայգիներում կիրառում է «կանաչ բերքահավաք» կոչվող մեթոդը: Գինեգործը` ընտրելով լավագույն  հողակտորները, խաղողի հասունացման շրջանում ընտրում է խաղողի այն ողկույզները, որոնցից ապագայում պատրաստվելու է գինին: Մնացած ողկույզները դեռևս կանաչ միճակում հեռացվում են խաղողի որթի վրայից:Այպիսով կրճատվում է խաղողի ողկույզների քանակը, սակայն բերքը լինում է ավելի  բարձրորակ: 

Ընկերությունը որոշել է նաև այս տարի սկսել խաղողի եվրոպական տեսակների նոր այգիների հիմնադրման աշխատանքները: Այն նախատեսվում է հիմնել գործարանից ոչ հեռու` Արագածոտնի մարզի  Սասունիկ համայնքի հողատարածքներում: Այդ աշխատանքները իրականցվում են միջազգային մասնագետների հսկողությամբ` օգտագործելով արտերկրի փորձը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին