ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ՌԴ Դաշնային Խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինն ասել է, թե Ռուսաստանը չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին, քանզի Վարդանյանը կամավոր հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից՝ չգիտակցելով ՌԴ քաղաքացու անձնագրի բացառիկ նշանակությունը։
Էստեղ հիշեցի Ռուսաստանի քաղաքացի, իմ ընկեր Արմեն Գրիգորյանին, ով չէր հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից ու երեւի գիտակցում էր ՌԴ քաղաքացու անձնագրի բացառիկ նշանակությունը։
Ե՞ւ։
Արմենը մահացավ դատական նիստի ուղիղ եթերում ու ես չեմ հիշում, որ նրա կալանքի որեւէ փուլում ՌԴ-ն հիշեր իր տաղանդավոր ու բացառիկ քաղաքացու մասին։
Не над»։