▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարված ոստիկանը արտագաղթել է ԱՄՆ. «ՉԻ»

«Մեր տեղեկություններով տարիներ շարունակ իշխանություններին ամեն կերպ ծառայած, հանրահավաքների և ցույցերի ժամանակ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու հրամանները սիրով կատարած ամենատխրահռչակ ոստիկաններից մեկը Արթուր Տեր-Պողոսյանը, որն հայտնի էր նաև «Տապոռ» /կացին/ մականվամբ մեկ ամիս առաջ հեռացել է Հայաստանից մեկնել է ԱՄՆ:

 

Այս ոստիկանի վերջին «հերոսություններից» մեկը 2013թ-ին նախագահական ընտրություններից հետո մարտի 3-ին Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարվածելն էր, ինչից որոշ ժամանակ անց նա ազատվել էր աշխատանքից, սակայն համակարգից, բնականաբար, չէր հեռացվել, ուղղակի անցել էր ոստիկանության կադրերի ռեզերվ: Համոզված ենք, որ նշված ոստիկանը մի օր անպայման կվերադառնա և պատասխանատվության կենթարկվի իր արած բոլոր ապօրինությունների ու հանցացործությունների համար»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին