▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գրիգորյանն ադրբեջանցիներին առաջարկում է Նախիջևան հասնել ՀՀ տարածքով

 

«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկկ, ադրբեջանցիները կարող են օգտագործել»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` ադրբեջանցիներին առաջարկելով Նախիջևան հասնել ՀՀ տարածքով:

«Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք»,- հավելեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ հիմա քննարկվում են այդ հարցերը և հույս հայտնեց, որ հնարավոր կլինի արագ առաջ գնալ։

Գրիգորյանն ընդգծեց, որ ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ, որոշելու` որ ճանապարհները կամ մուտքերն են օգտագործվելու ապաշրջափակման համար։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին