▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանը հեռանում է. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում: Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ Արմենչիկը, արդեն գրել է իր հրաժարականի դիմումը: Խնդիրն այն է, որ վերջինս այլևս չի ուզում աշխատել կառավարությունում:

 

Սերժ Սարգսյանն առանձնապես ծանր է տանում Արմեն Գևորգյանի հեռանալու փաստը: Նրա հանձնարարականով՝ Հովիկ Աբրահամյանը զրուցել է Գևորգյանի հետ՝ փորձելով հասկանալ նրա որոշման պատճառները:

 

Սակայն Գևորգյանը պնդել է հրաժարականի մասով, վստահեցնելով, որ ինքն ամեն ինչից գոհ է, և չկա մի բան, որ իրեն խանգարեր աշխատանքային գործունեության ընթացքում:

 

 Արմեն Գևորգյանի փոխարեն այժմ նոր մարդիկ են փնտրվում»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին