«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, Արմեն Աշոտյանին մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման հարցին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե ըստ իրեն, ի՞նչ նպատակով են իշխանությունները գնացել այդ քայլին, Ս. Սարգսյանն ասաց. «Ոչ միայն Արցախի խնդրի հետ է կապված նրան մեկուսցնելը, այլ, ընդհանրապես՝ քաղաքական իրավիճակից են մեկուսացրել, միջազգային գործընկերների հետ հարաբերություններից են մեկուսացրել:
Ամեն ինչ շատ ակնհայտ է և կասկածելի ոչինչ չկա»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը: