▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմավիա»-ից պահանջում են կամ տոմսերը փոխել, կամ գումարը վերադարձնել

Այսօր մոտ 30 մարդ հավաքվել էր Նալբանդյան-23 հասցեում գտնվող «Արմավիա» ավիաընկերության» գրասենյակի մոտ և պահանջում  կամ իրենց գնած տոմսերը հետ վերցնել և փոխհատուցել, կամ փոխել դրանք և ապահովել թռիչքը: Այս մասին Նյուզ.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ավիաընկերության շենքի մոտ հավաքվածներից մեկը` Ռոմիկը, ով պետք է մեկներ Մոսկվա:

«Մարդիկ կանգնած սպասում են, ոչ դուռ բացող կա, ոչ էլ ինչ-որ մեկը, որ գոնե մի սուտ ասի, թողնենք գնանք»,- նշել է նա:

Նա պատմել է, որ իրեն «Արմավիայում» հայտնել են, որ ապրիլի 1-ից չեն աշխատելու եւ ասել են, որ դիմի Նալբանդյան-23, որ տոմսը փոխեն, ուրիշ տոմս տան, որ թռնեն:

«Մի 30 հոգի ենք, կեսը գնացել են, հեսա հետ կգան, բոլորն էլ թռնող են, ո՞վ է մնացող էստեղ»,- ասել է նա:

«Արմավիայի» գրասենյակի մոտ հավաքվածներին այդպես էլ ոչ ոք ոչ ընդունել է, ոչ էլ լսել է ավիաընկերությունում, այժմ նրանք հավաքվել են Կառավարության շենքի մոտ` ներկայացնելու իրենց պահանջը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին