▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Հովհաննիսյանի և Վալերիայի դուետը՝ Ծաղկաձորում տեղի ունեցած խորհրդավոր հարսանիքին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Վալերիան ժամանել է Երևան՝ մասնակցելու հարսանյաց հանդեսի: Երգչուհին  Instagram-ի միջոցով տեղեկացրել էր այն մասին. «Գիշերը կրկին շատ կարճ էր: Մեկնում ենք Երևան, որտեղ արդեն տասնյակ տարի է, ինչ չեմ եղել»,- գրել էր Վալերիան:

Այսօր երգչուհու ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Վալերիայի և Արման Հովաննիսյանի դուետից և կատարել հետևյալ գրառումը.

«Կյանքն այնքան տարբեր երանգներ ունի: Մի օրը նման չէ մյուսին: Այսօր շատ գեղեցիկ հարսանիքի էինք հրավիրված: Վալերիան գեղեցիկ զուգերգ է երգել հայաստանցի հիասքանչ երգիչ Արման Հովհաննիսյանի հետ. այն կոչվում է «Вера в любовь»:

Շուտով հետ ինքնաթիռ և տուն`դստերս` Աննայի ծննդյան օրվա և Լենա Բույնովայի հոբելյանի համար, ինչպես նաև Կրոկուսի ծննդյան օրվան, և ամենուր պետք է հասցնել, հետո նորից ինքնաթիռ` եպի Բլագովեշչենսկ:

Մի կողմից հետաքրքիր է և լավ, մյուս կողմից`ուղղակի դաժան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին