ԱՄՆ Նևադա նահանգի մարզական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է հայազգի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանին՝ UFC 300 մրցաշարում երկրպագուի հետ միջադեպի պատճառով։ Այս մասին սոցցանցում հայտնել է MMA Junkie-ի լրագրող Նոլան Քինգը։ «27-ամյա Ծառուկյանը որակազրկվել է 9 ամսով՝ մինչև 2025թ․ հունվարի 12-ը»,- գրել է նա։ Նրա որակազրկումը կարող է կրճատվել մինչև կես տարի, եթե հոլովակ պատրաստի՝ «բուլինգի դեմ պայքարի» արշավի համար։ Մարտիկը 25 հազար դոլարի չափով տուգանք պետք է վճարի, ևս 470 դոլար՝ դատական ծախսերը հոգալու համար։ Ինչպես նշում է լրագրող Ջոն Մորգանը, հանձնաժողովը համարել է, որ «միջադեպը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ բոլոր մասնակիցների համար», իսկ «կրկնակի խախտումները շատ ավելի խիստ կպատժվեն»։ Ապրիլի 13-ին Լաս Վեգասում Ծառուկյանը ՍFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի դուրս գալու ժամանակ փորձել է տրիբունայում հարվածել միջնամատ ցույց տված երկրպագուին: Մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է իր արարքը՝ անթույլատրելի համարելով երկրպագուի պահվածքը։ Ծառուկյանը խառը մենամարտերում իր կարիերայում ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։ |
Արման Ծառուկյանն 9 ամսով որակազրկվել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet