▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն

 Արման Անդրեասյանը հաղթող ճանաչվեց Բուխարեստում ընթացող  ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել վրացի Կեմերտելիձեի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Անդրեասյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ 1/2-ում
8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ կարիերայում չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին