ԱԺ-ում այսօր շարունակվում են Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները:
Մեծ աղմուկ առաջացրեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցերը: Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը երեկ կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Սերժ Սարգսյանն անձամբ է հայտարարել, որ խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, և նա սկսեց բղավել Լևոն Զուրաբյանի ուղղությամբ: Տեղի տվեցին նաև Հրանտ Բագրատյանի նյարդերը. նա տեղից վեր կացավ ու սկսեց բղավել:Հետ չմնաց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով փորձեց սաստել ընդդիմադիրներին՝ ասելով. «Արի ստեղ հլը»: «Դու արի ստեղ»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը:
«Երկուսդ էլ դուրս եկեք ւ հարցերն այնտեղ լուծեք»,-խորհուրդ տվեց ԱԺ նախագահը: