▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևն արևելքից է ծագում, ոչ` Մաքսային միությունից

Քեռի Թորոսի  «աղեկ է, որ աղջիկ մի վերջանա, քանց թե...» դիվանագիտությունը երկար չտևեց: Կռապաշտ ոսոխը, դրժելով կնքված պայմանը, կրկին արշավեց Արևելից Գագիկ թագավորի երկիր: Եվ այդժամ` Արևելից խաչապաշտ թագավորը ժողովեց  «ջահելներին» ու մարտի ելավ ու ... ՀԱՂԹԵՑ:  

 «ԱՆՊԱՐՏԵԼԻ Է այն ժողովուրդը, որ ղեկավարվում է ՈԳՈՎ: Ժողովուրդներն իրենց թուլության մեղքերը քավում են որպես պարտություն, ստրկություն, որպես անփառունակ գոյություն»:

                                                              ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 Մի օր կենտրոնական հետախուզական վարչության  կայքն այցելելով` որքան մեծ եղավ զարմանքս, երբ էջում կարդացի բառացիորեն հետևյալը.

«Հայաստանը հպարտանում է քրիստոնեությունը պաշտոնապես առաջինն ընդունած ազգը լինելու համար(վաղ 4-րդ դար)»: Եվ սա առաջին նախադասությունն էր Հայաստան-Արմենիայի մասին:

Հիմա ընթերցողների մի մասը սկսելու է  «քոմենթներ» գրել հայտնի, կամ գաղտնի ոսոխի դավադրության մասին...

 Ժողովու'րդ, ինչու ենք  «ԿՈՂՈՊՏՎՈՒՄ»,  ինչու՞ ենք անընդհատ մեր թանկագին մտային էներգիան  պարպում այսպես: 

Մեր թանկագին ժամանակը մե'ր խնդիրները վերհանելու ու լուծելու վրա ծախսենք, ոչ թե  ստվերների թատրոնում  նորից ու նորից միմյանց պատմենք այն, ինչ վաղուց բոլորս էլ գիտենք.

 ԷՆ , ինչ ՄՀԵ'ՐՆ ԷՐ, ուժով էր,

ԷՆ ինչ  Մըսրա Մելիքն էր` խորամանկ էր , ֆանդով էր:

«Նրանց» խորամանկության վրա սևեռվելու փոխարեն`մտածենք մեր ուժի մասին:   ԱՅԴ  ԻՆՉ ՈՒԺ Է, ՀԱՐՑ ՏՎԵԼ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ԶԵԶ...

Այն, որին  «իսմիլները» խաբեությամբ  կենակցելով են տիրանում, իսկ «խալիֆները»` բացահայտ.

Ինձ թող ասեն Հայոց թագավորի փեսա, բավ է:

Չէ թե չուր մեկ,  ուխտ ըլնի,

Չուր յոթ տարի մոտ ինք չէրթամ:

Եթե մեկին չես կարողանում հաղթել` ԱՄՈՒՍՆԱՑԻՐ ՀԵՏԸ:  ՍԱ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ  ՕՐԻՆԱՉԱՓ  «էուգենիկա» է առաջ բերում:

ԽՈՍՏՈՎԱՆԵՆՔ, ՈՐ  ԼԱՎ ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԱՅԼՈՑ   մանր խորամանկության  մեջ ենք ՊԱՏՃԱՌՆ ՈՒ ԱՐՄԱՏԸ փնտրում:

Ամեն անգամ, երբ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶԱՆԻՑ ԲՈՂՈՔՈՒՄ և ՕՏԱՐԻՆ եք  գովաբանում` Մտածեք, թե որտեղից օտարին ԱՅԴ ՈՒԺԸ...

ԵՎ ԵՐԲՎԱՆԻՑ ու ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՁԵ'Ր ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ...

Պարզենք, թե երբ և ինչպես սկսվեց...

 Այդ ԻՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ ՏՐԴԱՏԸ, որի դարմանը  Գրիգորն արեց...

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԻՍԿԱԿԱՆ ԴԵՂԸ ԳՏՆԵԼ և ՈՉ ԹԵ  «պլացեբո»  ԷՖԵԿՏԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...  արդեն 1700 տարուց ավելի:

Դրա համար ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ  ԲՈՒՆ  ՊԱՏՃԱՌՆ է պետք պարզել:

Հայի բանաստեղծական ու միաժամանակ ռացիոնալ ոգին աշխարհում քչերն են ըմբռնել և այդ քչերից մեկը բրիտանական հետախույզ Լոուրենս ԱՐԱԲԱՑԻՆ էր` ով... վախենում էր հայերից.

«Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եթե նրանք  ԱԶԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են(...) և ... մենք բոլորս, որ գիտենք նրանց»:

Իսկ ինչու մենք չգիտենք... Ինչու ենք այսչափ մոռացկոտ դարձել...

Հայերին այս մոլորակի  ազնանց-ծուռ ու պատուհաս կարգելով` կարծես ստիպել են  ՀԱՎԱՏԱԼ, որ  ԾՌՈՒԹՅՈՒՆԸ ոչ թե հանճարեղություն է, այլ մի ախտաբանական վիճակ: Ու մենք այդ թակարդն ենք ընկել արդեն շա~տ վաղուց...

Եվ հենց այստեղ է, որ օտարի հետախույզի  դիտարկումը կարող է մեզ ծառայություն մատուցել.

«Նրանք զբաղված են գնել-ծախելով ու սերված լինելով գնող-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված` նրանք լավ գնող-ծախողներ են»:

Իմ իմաստու'ն մանուկ, իմ աղավնի խորագե'տ ազգ, դու պարտավո'ր ես քո թուլության արմատը գտնել...

Մենք անհատների ազգ ենք և  յուրաքանչյուրս  Մհեր աստվածամարտիկի կարողությունն ունի` ինքն իր համար գոնե և ուրեմն, ԱԳՌԱՎՈՒՔԱՐԻ տեղը պետք է որ լա~վ  իմանա:  Սակայն կարող ենք մենք այսօր, բաց ճակատով ասել, որ ԱՐԱԲԱՑՈՒ վերոհիշյալ  դիտողությունը ճշմարիտ չէ...

ԵՍ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ, ԵՍ ՁԵ'Զ ԵՄ ՀԱՐՑՆՈՒՄ...

ՀԱՅԻ  ստեղծագործ, երևակայությամբ հարուստ ու միաժամանակ  «ընտրասերված» առևտրականի  ՌԱՑԻՈՆԱԼ ու ԽԱՂԱՄՈԼ այդ ՀՈԳԻՆ...

ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԻ ԵՆ ՄԵԶ  ու ՄԵՆՔ ԷԼ` ՆՐԱՆՑ:

Այդ մենք ենք,  բոլորս միասին` ԿԱԶԻՆՈՅՈՒՄ ԽԱՂԱՑԵԼ և  հիմա...

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԱԶԳՈՎԻ:

Եվ ուրեմն, ՄԻ' ԱՄԱՉԵՔ  ԵՎՐՈՊԱՅԻ ամենամեծ  «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ'» ՄԵՐ հիվանդության  ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻՑ: ԵՎ ՄԻ' ԽԱԲԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ  ԲԱՐՁՐ ԴՈՒՌ   «բաց» նամակներ գրելով:

Արդյոք մտածել եք, թե  ինչու է հայն իրեն  «հայ-վայ» որակում...

«Վայը»-ը չէ,  որ իր մեջ զորությու~ն ունի և սակայն... ՄԵՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, որ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ և հետո արդեն` ԻՆՔՆԱՁԱՂԿՈՒՄ:

ԻՆՔՆԱՁԱՂԿՈՒՄԻ ԹՈՒՅՆՆ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԹՈՒՅՆՆ Է: ԱՅՆ ՍՊԱՆՈՒՄ Է ատամի տակ դրած ցիանիդի ակնթարթային զորությամբ:

Ոչինչ այնպես չի թուլացնում հայի ոգին, որքան` ինքնաձաղկումը :

ՀԱՅԵ'Ր, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՄԻ' ՁԱՂԿԵՔ, ԱՅԼ ՊԱՐԶԱՊԵՍ ՇՏԿԵՔ ԱՅՆ`ԻՆՉ ԾՈՒՌ Է, կամ ծռվել է:

Այդ ինքնաձաղկումի մեջ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԴԵՐ ՈՒՆԻ երեք հարյուր մեկը:

Այս թիվը դաջվել է մեր ճակատին ավելի ուժեղ, քան չորս հարյուր հինգը:

Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ  պաշտպան դոկտոր Նիմայերն իր խոսքում ասել է, որ 1896 թվի ջարդերի ժամանակ` գերմանացի կանանցից ու երեխաներից լսել է, թե ինչպես են հայերը ծնկի իջել, ձեռքերը դեպի երկինք բարձրացրել, ապա`խոնարհել գլուխները և թույլ տվել, որ իրենց   սպանեն: Նիմայերը վկայում է.

«Այդ ժամանակ սպանվածների հարյուրից իննսունի վերքը գլխի վրա էր»:

Երբ Քրիստոսի ՊԵՍ քրիստոնյա և  ազատ քարտաշի ՊԵՍ ազատ  ես ուզում լինել`  1915 ես ունենում:

 Դերենիկ Դեմիրճյանը հրաշալի է ձևակերպել մեր հիվանդությունը.

«Իր չափը չափազանցն է»:

ՄԵՐԸ  ՈՉ  «ՓԱՐԻՍԵՑԻ» ԱՐևՄՈՒՏՔն է, ոչ էլ մանավանդ`

«դարձի եկած մաքսավոր»  ԱՐևԵԼՔԸ : Մերը ճիշտ դրանց միջև է` ինչպես հեռավոր ժամանակներում, երբ ԱՐևԵԼԻՑ ԵՐԿԻՐ ՈՒ ԱՐևԵԼԻՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ասելով ՀԱՅԱՍՏԱՆՆ էին հասկանում`սրբազան օրենք ու կարգի երկիրը:

ՄԵՐԸ `ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ու ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈԳԻՆ ՎԵՐԱԳՏՆԵԼՆ Է, այլ ոչ` «ընտրասերված» առևտրականների  ՉԱՓԱԶԱՆՑ հարուստ, ՉԱՓԱԶԱՆՑ անհավատ , ՉԱՓԱԶԱՆՑ կղերական, ՉԱՓԱԶԱՆՑ  իշխանատենչ և վերջապես` ՉԱՓԱԶԱՆՑ անգրագետ ու ՉԱՓԱԶԱՆՑ ստրկամիտ գաղութ-երկիր դառնալը:

 

Հ.Գ.     «Մեզ անհրաժեշտ է ինքներս մեզ կառավարել ու չափավորել

                                                         սովորել»:

                                            Գրիգոր Գուրզադյան

 

 

ԼՈՒՍԻՆԷ ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

երաժիշտ, հրապարակախոս

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին