▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմտամետ եմ, բայց չեմ պատրաստվում տղու հետ քնել

 

Հայ ռուսամետների մասին շատ եմ գրել ու կրկին նրանց անդրադառնալու ցանկություն չունեմ, մանավանդ որ՝ նրանցից շատերը քաղաքացիական գիտակցության չեն եկել անկախության հռչակումից 23 տարի անց անգամ:
Այսօր ուզում եմ խոսել մարդկանց մասին, ովքեր իրենց արևմտամետ են հռչակել ու հատկապես, որ ես էլ ինձ արևմտյան արժեհամակարգի կրող եմ համարում՝ չուզելով, սակայն, դասվել այդ մարդկանց շարքին:
ՙՙԵս խաղաղության համոզված կողմնակից եմ, բայց այսօրվա երթի մասնակիցների մոտիվացիան չեմ հասկանում՚՚- երեկ Խաղաղության երթի մասին գրել էի ես:
Այս գրառումից հետո՝ ես մասնավոր կարգով, նաև հրապարակավ դիտողություններ եմ ստացել, թե ինչպե՞ս կարող եմ լինել արևմտամետ ու խաղաղության կողմնակից ու նման բան գրել: Էպիկրիզն էլ տվել էին՝ ուրեմն ես իշխանությանը սիրում ու վստահում եմ:
Միանգամից սկսեմ վերջին ՙՙեզրահանգումից՚՚:
Ես գործող իշխանության որակը հեռու եմ համարում բավարար լինելուց, ու, եթե նույն այդ իշխանությանը շատ վստահեի, կասկած մի ունեցեք՝ հրապարակայնորեն ու կոնկրետ ստատուսով կնույնանայի նրա հետ:
Բայց ես այն ընդդիմախոսներից չեմ, որ առիթ-անառիթ հարձակվեմ իշխանությունների վրա, նույնիսկ ՙՙսպիտակին՚՚ ՙՙսև՚՚ ասեմ՝ Սերժի կամ մյուսի հասցեին մեկ երկու թթու խոսք ասելու համար: Ջահելությանս ինքնահաստատման տարիքն անցել է, ու եթե ոմանց հասունությունը ՙՙխակ՚՚ է մնում, դա իմ պրոբլեմը չէ:
Ես խաղաղության համոզված կողմնակից եմ ու դրա մասին են խոսում իմ տասնյակ, եթե չասեմ՝ հարյուրավոր ելույթները, հոդվածները, հարցազրույցները, գրառումները, բայց ես երբեք խաղաղությունը չեմ շփոթում կապիտուլյիացիայի հետ ու անհեթեթ եմ համարում Երևանի փողոցներում ՙՙխաղաղություն՚՚ վանկարկելը, երբ Բաքվում միջնադարի կանոնններով հայ խաղաղ բնակիչ են սպանում:
Խաղաղությունը նվաճում են, խաղաղությունը հաճույք չէ, որին տրվես:
Այս առումով՝ սահմանին կանգնած զինվորն ինձ համար խաղաղության իսկական դեսպան է, Երևանի փողոցում երեկ ՙՙխաղաղություն՚՚ վանկարկողը՚՚ խաղաղության գաղափարը վարկաբեկող:
Ես արևմտյան արժեհամակրգի կրող եմ, բայց չեմ պատրաստվում դա ապացուցելու համար պոչիկ կապել կամ տղու հետ քնել: Նմաններին ես ՙՙգ՚՚ եմ համարում՝ անկախ ռուսմաետ կամ արևմտամետ լինելուց:
Կամ էլ՝ արժեքային կողմնորշումս չեմ նույնացնում աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ ու չեմ պատրաստվում պաշտպանել ամեն մի էշություն միայն նրա համար, որ էդ էշության հեղինակը Արևմուտքի գործիչ է:
Հայաստանի այսօրվա արևմտամետներն՝ իրենց վարքագծով, մարգինալ են ու դրա համար հենց իրենք են մեղավոր, որովհետև իրենց համար Արևմուտքն, առաջին հերթին, փողի քսակ է: Դրանով էլ վարկաբեկվում է արևմտամետությունը:
Ես ազատ Հայաստանի ազատ քաղաքացի եմ, որ համար Արևմուտքն, առաջին հերթին, արժեքային համակարգ է:
Ես սիրում եմ խաղաղությունը, բայց առաջին հերթին՝ հպարտ Հայաստանը, որի ապագան տեսնում եմ Միասնական Եվրոպայում...

Հայ ռուսամետների մասին շատ եմ գրել ու կրկին նրանց անդրադառնալու ցանկություն չունեմ, մանավանդ որ՝ նրանցից շատերը քաղաքացիական գիտակցության չեն եկել անկախության հռչակումից 23 տարի անց անգամ:
Այսօր ուզում եմ խոսել մարդկանց մասին, ովքեր իրենց արևմտամետ են հռչակել ու հատկապես, որ ես էլ ինձ արևմտյան արժեհամակարգի կրող եմ համարում՝ չուզելով, սակայն, դասվել այդ մարդկանց շարքին:

«Ես խաղաղության համոզված կողմնակից եմ, բայց այսօրվա երթի մասնակիցների մոտիվացիան չեմ հասկանում»,-երեկ Խաղաղության երթի մասին գրել էի ես:Այս գրառումից հետո՝ ես մասնավոր կարգով, նաև հրապարակավ դիտողություններ եմ ստացել, թե ինչպե՞ս կարող եմ լինել արևմտամետ ու խաղաղության կողմնակից ու նման բան գրել: Էպիկրիզն էլ տվել էին՝ ուրեմն ես իշխանությանը սիրում ու վստահում եմ:Միանգամից սկսեմ վերջին եզրահանգումից: Ես գործող իշխանության որակը հեռու եմ համարում բավարար լինելուց, ու, եթե նույն այդ իշխանությանը շատ վստահեի, կասկած մի ունեցեք՝ հրապարակայնորեն ու կոնկրետ ստատուսով կնույնանայի նրա հետ:Բայց ես այն ընդդիմախոսներից չեմ, որ առիթ-անառիթ հարձակվեմ իշխանությունների վրա, նույնիսկ սպիտակին սև ասեմ՝ Սերժի կամ մյուսի հասցեին մեկ երկու թթու խոսք ասելու համար:

Ջահելությանս ինքնահաստատման տարիքն անցել է, ու եթե ոմանց հասունությունը խակ է մնում, դա իմ պրոբլեմը չէ:Ես խաղաղության համոզված կողմնակից եմ ու դրա մասին են խոսում իմ տասնյակ, եթե չասեմ՝ հարյուրավոր ելույթները, հոդվածները, հարցազրույցները, գրառումները, բայց ես երբեք խաղաղությունը չեմ շփոթում կապիտուլյիացիայի հետ ու անհեթեթ եմ համարում Երևանի փողոցներում խաղաղություն վանկարկելը, երբ Բաքվում միջնադարի կանոնններով հայ խաղաղ բնակիչ են սպանում:Խաղաղությունը նվաճում են, խաղաղությունը հաճույք չէ, որին տրվես:Այս առումով՝ սահմանին կանգնած զինվորն ինձ համար խաղաղության իսկական դեսպան է, Երևանի փողոցում երեկ խաղաղություն վանկարկողը խաղաղության գաղափարը վարկաբեկող:

Ես արևմտյան արժեհամակրգի կրող եմ, բայց չեմ պատրաստվում դա ապացուցելու համար պոչիկ կապել կամ տղու հետ քնել: Նմաններին ես «գ»  եմ համարում՝ անկախ ռուսմաետ կամ արևմտամետ լինելուց:Կամ էլ՝ արժեքային կողմնորշումս չեմ նույնացնում աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ ու չեմ պատրաստվում պաշտպանել ամեն մի էշություն միայն նրա համար, որ էդ էշության հեղինակը Արևմուտքի գործիչ է:Հայաստանի այսօրվա արևմտամետներն՝ իրենց վարքագծով, մարգինալ են ու դրա համար հենց իրենք են մեղավոր, որովհետև իրենց համար Արևմուտքն, առաջին հերթին, փողի քսակ է: Դրանով էլ վարկաբեկվում է արևմտամետությունը:Ես ազատ Հայաստանի ազատ քաղաքացի եմ, որ համար Արևմուտքն, առաջին հերթին, արժեքային համակարգ է:Ես սիրում եմ խաղաղությունը, բայց առաջին հերթին՝ հպարտ Հայաստանը, որի ապագան տեսնում եմ Միասնական Եվրոպայում...

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին