ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։
Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արևմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով, ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։
Ավելին, նիկոլիստները հերքեցին Արևմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։
Բայց այսօր արդեն ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հստակ ասել է, որ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»։
Այստեղ առանցքայինը «ի հակադրություն Ռուսաստանի» խոսքերն են։
Փաստորեն, ԱՄՆ Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել, որքան Հայաստանից կերտել Ռուսաստանի նոր հակառակորդի կերպարը՝ Նոր Ուկրաինա։
Մենք, ի վերջո, պետքե սթափվե՞նք, թե՞՝ ոչ։
Այս ամենի վտանգները հաշվարկե՞լ ենք։
Իսկ քաղաքականությունից բան չհասկացող Նիկոլ Փաշինյանին, ով բողոքում էր իր տիկնոջ Ուկրաինա այցն անհարկի քաղաքականացնելու մեջ, ասեմ, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է ասել, որ «Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային»
Հիմա ի՞նչ, ԱՄՆ Պետդե՞պն էլ է անհարկի քաղաքականացնում…
Հ.Գ. Ասել և ասում եմ՝ ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների նորոգումն ու ամրապնդումը»։