▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք իշխանությունները պատրա՞ստ են հանուն աթոռի կրկին կրակել հայ ժողովրդի վրա.«Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ճի՞շտ է համարում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդդիմությանը վախեցնում է երկրորդ Մարտի 1-ով, ասաց, թե վարչապետի խոսքից նման տպավորություն չի ստացել: «Ես հասկացա, որ վարչապետը խորհուրդ էր տալիս, զգուշացնում էր, որ ձեր նման քայլերի արդյունքում, ի՞նչ է, ուզում եք բերել, կրկնել ինչ եղե՞լ է: Կարծում եմ՝ ավելի շատ մտահոգություն հայտնեց, քան վախեցրեց»,-նշեց ՀՀԿ-ականը: Արդյո՞ք իշխանությունները պատրաստ են հանուն աթոռի պահպանության կրկին կրակել հայ ժողովրդի վրա. մեր այս հարցին Նիկոյանը այսպես արձագանքեց. «Այսինքն՝ դուք մտածում եք, որ կլինի այնպիսի իրավիճակ,  որ կարող է անկարգություններ բերե՞լ: Ես հուսով եմ ու վստահ եմ, որ եռյակի գործողությունները կլինեն օրինականության շրջանակներում»: Հիշեցնենք, որ Մարտի 1-ին խանութների թալանը կազմակերպվել էր Հ. Աբրահամյանի շտաբի անդամ սադրիչների կողմից:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին