▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն նախագահի այցերն է լուսաբանում. «Հրապարակ»

«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն արդեն նախագահ Սերժ Սարգսյանի այցերն է լուսաբանում: Նա Ֆեյսբուքի իր էջում հպարտությամբ լուսանկարներ է հրապարակել նախագահի Չինաստան կատարած այցից, ըստ որում՝ հրապարակել է ոչ միայն իր, այլեւ իր նախկին ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին «չարիք» անվանող Սերժ Սարգսյանի լուսանկարները: Իսկապես, ուրիշ ժամանակներ են եկել. վաղ էր, երբ Պետրոսն ընդդիմադիր ստատուսներ էր գրում, թքում-մրում իշխանություններին, ՀՀԿ-ականներին: Նկատենք, որ նախագահի պաշտոնական այցերը միշտ լուսաբանել են կոնկրետ լրատվամիջոցների կոնկրետ լրագրողներ, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունը, Հ2-ը, «Արմենիա TV»-ն, «Շանթ» ՀԸ-ն, երբեմն էլ՝ «Արմնյուզը»: Որպես կանոն, նախագահի արտասահմանյան այցերին մասնակցելու համար մեկնում են հենց լրատվականների ղեկավարները, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերության դեպքում լրատվականի ղեկավար Իվետա Տոնոյանի փոխարեն գործուղվել է Պետրոսը՝ որպես յուրային: Ավելի վաղ գրել էինք, որ «Կենտրոնը» չի վաճառվելու, այն շարունակում է ֆինանսավորել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց «կուրացիա» է անում նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը: Գուցե հենց դրանով է պայմանավորված, որ իրեն խիստ ընդդիմադիր եւ ազատ լրագրող համարող Պետրոս Ղազարյանն այժմ եթերում Սերժ Սարգսյանի անուն-ազգանունն արտաբերում է մեծ գորովանքով: 

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին