Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը չի ցանկանում պարզ տարբերակով փոխանակել անկլավները: Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ հայկական Արծվաշենը տարածքով և նշանակությամբ հավասարազոր չէ «ադրբեջանական» ութ (՞) գյուղերին: Վերջիններս վստահ են նաև, որ Ադրբեջանն «իրենց» գյուղերը կստանա, իսկ Արծվաշենը չի վերադարձնելու: Ավելին՝ նրանց կարծիքով, Հայաստանն Ադրբեջանին պետք է ռազմատուգանք (ռեպարացիա) վճարի: Արծվաշենն էլ Ադրբեջանին որպես ռազմատուգանքի մի չնչին մաս կհատկացվի: |
«Արծվաշենի մասով պաշտոնական Բաքվի և հայաստանյան գործակալական ցանցի միջև առկա է խորը և համապարփակ փոխըմբռնում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet