▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախում պատերազմ է». Մետաքսե Հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում պատերազմ է»:

 

Դիտեք նաև՝

Թարմացված. Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թշնամին հրետանային հարվածներ է հասցնում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, հայտարարելով` թե իբր հակաահաբեկչական գործողություններ է կատարում։
Ճանապարհների շահագործման պատրանքը Ադրբեջանին տեղափոխեց հույսերի նոր դաշտ` հարվածել, ու ցեղասպանության գործնական փուլով ստիպել Արցախի հայերին ընդունել Ադրբեջանի հպատակությունը։
Հայաստանն հենց հիմա խոսք ու անելիք ունի...»:

Թարմացված. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել:
Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին