Որն է՞ Ղրիմի ու Արցախի տարբերությունը:
Ինչ է՞ Ղրիմում տեղի ունեցածը` ըստ միջազգային իրավունքի ու փաստացի:
ԱՆԵՔՍԻԱ` սա է միանշանակ պատասխանս: Իսկ հանրաքվեն ոչ մի կապ չուներ ազգային ինքնորոշման հետ:
Արդար է՞ր անեքսիան, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է:
Ակնհայտ է, որ առանց ռուսական ռազմական միջամտության չէր լինի խորհրդարանական հեղաշրջումը Սիմֆերոպոլում և ոչ ոք նման հանրաքվե չէր էլ կազմակերպի:
Ամեն բան կանխորոշվեց այդ հեղաշրջմամբ, այդ թվում միակողմանի խեղդող քարոզչությամբ, հապճեպությամբ, ընդդիմացող թաթար և ուկրաինացի համայնքների չմասնակցությամբ, ուկրաինական զորքի կրավորականությամբ:
Ռուսական համայնքը, որը երբեք աչքի չի ընկել ազգային ինքնությամբ և կազմակերպվածությամբ, առանց ռուսական ռազմական ներկայության և անմիջական ուղղորդման Մոսկվայից, տեղից ընդհանրապես չէր շարժվի, ինչպես որ չշարժվեց ազգային ինքնությունից ու կազմակերպվածությունից նույնքան զուրկ ուկրաինական համայնքը:
Ուրեմն ոչ մի ինքնորոշում էլ չի եղել: Մոսկվան գրավել է, քանի որ իրենն է համարել ու ուժը պատել է: Կիևը և ուկրաինացիները չեն դիմադրել, քանի որ իրենցը չեն համարել ու հույսը դրել են օտար քեռիների վրա:
Իրական ինքնորոշումը գրեթե միշտ տեղի է ունենում պայքարով, հաճախ արյունահեղությամբ:
Արցախը ինքնորոշվել է ոչ թե իր մարզխորհրդի սեսիաներով կամ անհեթեթ հանրաքվեով, որով պարզ չի թե ումից է անկախանում (ավելի նման է Հայաստանից անկախանալուն), այլ ազատագրական անհավասար պատերազմում հաղթելով:
Հանրաքվեով անեքսիայի ու պատերազմով ինքնորոշվելու այս տարբերությունն է, որ մեզանում շատերը չեն կարողանում ընկալել, հատկապես ձևական միջազգային իրավունքի մոլեռանդ պաշպանները: