Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի իշխանությունները, հուսանք, դեռ մի քիչ հասկանում են, որ իրենց պաշտոնն ամենավերջին բանն է, որի մասին այսօր կարող են մտածել: Կարծում եմ՝ մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են: Երևի լսել եք Ալիևի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, ենթադրաբար, գիտեք՝ հաջորդը որն է լինելու: Մարդիկ դեռ դիմանում են, զուգահեռ դիմակայում ձեզ, բայց նրանք որոշ ժամանակ հետո չեն կարող նայել, թե ինչպես են երեխաներն իրենց աչքի առաջ մարում: Այսքան զրկանքներ կրած և կրող ժողովուրդն այլևս չի ներելու ոչ մեկին»: |
«Արցախի իշխանությունները, հուսանք, հասկանում են, որ շեղբի սուր սայրի վրա են»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet