▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի համար խնդիրներն է՛լ ավելի են բարդանալու. եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ աջակցություն»

«Այո, մենք պետք է ընդունենք այն իրականությունը, որ Արցախի համար խնդիրներն է՛լ ավելի են բարդանալու և դժվարություններն է՛լ ավելի են ծանրանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական իրավաքաղաքական, տնտեսական և սոցիալական և անգամ հոգեբանական աջակցություն»,-ֆեյսբուքյան եթերում ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Կա՛մ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագնահատի ստեղծված իրավիճակը, կա՛մ մենք պետք է ունակ լինենք միջազգային հանրությանն ուղիղ ներկայացնելու ստեղծված իրավիճակը, և համատեղ փնտրելու դրանից դուրս գալու ուղիները»,- ասաց պետնախարարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին