Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Վստահ եմ, որ դավաճանի խոսքին ոչ ոք չի հավատում, թե Արցախը տվել են գողին, որովհետև դաշնակիցները լուռ էին:
Արցախը տվել են գողին, որովհետև Արցախն ազատագրած բանակի կորիզային գեներալների Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի, Մանվել Գրիգորյանի դեմ շինծու գործեր էին սարքել, որոնք ճանաչվեցին հակասահմանադրական:
Արցախը տվել են գողերին, որովհետև շինծու գործ էին սարքել Արցախն ազատագրող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետո էլ Արցախն ազատագրող Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի դեմ:
Արցախը տվել են գողին, որովհետև շինծու գործեր էին սարքում դատավորների՝ Հրայր Թովմասյանի, Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի ու նրանց ընտանիքների դեմ:
Արցախը տվել են գողին, որովհետև ապօրինաբար հեռացրել են Սահմանադրական դատարանի դատավորներին Ազգային ժողովի քվեարկությամբ:
Արցախը տվել են գողին, որովհետև 0 կետից են սկսել բանակցությունները, և ասել, որ չեն կարող Արցախի փոխարեն բանակցել, որտև իրան չեն ընտրել:
Արցախը տվել են գողին, որովհետև պատերազմի ժամանակ հրաժարվել են նախկին քաղաքական ու ռազմական գործիչներից բաղկացած օպերատիվ շտաբ ստեղծել:
Արցախը տվել են գողին, որովհետև պատերազմի սկսելուց հետո դադարեցրել են մոբիլիզացիան:
Արցախը տվել են գողին, որովհետև բանիմաց գեներալներին թույլ չեն տվել մոտենան բանակին, իսկ Ռուսաստանից հետ էկած Նորատ Տեր-Գրիգորյանցին սկի չեն էլ ընդունել:
Արցախը տվել են գողին, որովհետև ազգին պառակտել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, դանոս են գրել նրանց դեմ, ովքեր ճշմարտությունն էին ասում:
Արցախը տվել են գողին, որովհետև պատերազմից հետո հրաժարական չեն տվել, որպեսզի հնարավոր լիներ փրկել Արցախը:
Արցախը տվել են գողին, որովհետև 44 օր խաբել են, թե հաղթում ենք:
Արցախը տվել են գողին, որովհետև դաշնակից ու գործընկեր երկրների հետ հարաբերությունները փչացրել են:
Արցախը տվել են գողին, որովհետև Արցախն ազատագրած հերոսներին վարկաբեկում ու դատում են:
Արցախը տվել են գողին, որովհետև զոհվածների ծնողներին հատակին քարշ են տվել, ջեբը պլան գցել, բանտարկել:
Արցախը տվել են գողին, որովհետև Գրիգորի Խաչատուրովի գլխին սարքել ու բանտ են նստեցրել:
Արցախը տվել են գողին, որովհետև 3 տարի հասարակությանը հեռու են պահում Արցախի խնդրից:
Արցախը տվել են գողին, որովհետև Շուշիի հայկական լինելը կասկածի տակ են դրել ու կոչել դժբախտ, դժգույն:
Արցախը տվել են գողին, որովհետև իրանց դավաճան պատգամավորների բերանով ասում էին, որ Արցախը պահելու ռեսուրս չկա, ինքնորոշման հարցը միֆ էր:
Արցախը տվել են գողին, որովհետև Ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացիների վրա:
Արցախը տվել են գողին, որովհետև դավաճան են ու ամենայն հավանականությամբ մի լավ փող են ստացել այդ դավաճանության դիմաց:
Արցախը թեև տվել են գողին, բայց դավաճանների ավարտմամբ կլինի հետ վերցնել»:
|