▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու Դաբի Մասթերս» հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 155 շախմատիստներ: Մասնակիցների թվում է 55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումները: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը և գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուէլ Պետրոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շաբաթ, օգոստոսի 4-ին,  տեղի ունեցան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: Մեր շախմատիստներից հաջող է հանդես գալիս Մանուէլ Պետրոսյանը, ով 2-րդ տուրում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սամեդ Շետեին, իսկ 3-րդում՝ Արցախը ներկայացնող գրոսմայստերն առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Բաջարանիի նկատմամբ: 
     3-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 4 այլ շախմատիստի հետ գլխավորում է աղյուսակը:
     Վլադիմիր Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2-ական միավոր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին