Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մասնակցեց Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչին։
Հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում նա վաստակեց 14, 966 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերում վաստակեց առաջին օլիմպիական մեդալը։
Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում: