▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ-Արմենիան դուրս մնաց Եվրոպա լիգայից

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը սպասվածից էլ լարված ստացվեց։ Պատմական հաջողություն կերտելու ճանապարհին Հայաստանի գործող չեմպիոնը Լյուքսեմբուրգում կայացած խաղի հիմնական ժամանակում 1-2 հաշվով զիջեց մրցակցին։

Խաղի 21-րդ րոպեին տանտերերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված․ գնդակին մոտեցած Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը։ 3 րոպե անց, սակայն, մեր թիմի կազմում հաշիվը բացեց Մայսոն Լիման։ Այս գոլին տանտերերը պատասխանեցին երկրորդ կեսում․ դուբլի հեղինակ դարձավ Սինանին։

Քանի որ նույն հաշիվը գրանցվել էր նաև Երևանում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Գերլարված 30 րոպեներում  թիմերին գոլ խփել չհաջողվեց։ Լարվածությունը հասավ գագաթնակետին 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ։ Մեր թիմից առաջինը գնդակին մոտեցավ Պետրոս Ավետիսյանը, որի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը։ Վերջին հնարավորության ժամանակ վրիպեց Պաշովը և մեր թիմը դուրս մնաց Եվրոպա լիգայից։

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին