▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց ակումբի Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Նրանց թվում է նաեւ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այս շրջանում մնացել է առանց ակումբի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)      

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)                      

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)     

Յուրա Մովսիսյան - առանց ակումբի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ արտագնա խաղը կայանալու է մարտի 23-ին, Ֆինլանդիայի դեմ խաղը՝ 26-ին՝ Երևանում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին