«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Վերջինս միայն այս տարվա մարտի 3-ին է ստանձնել ՊԵԿ ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էլ հակված չէ իր կառավարության կազմում աշխատել Հովսեփյանի հետ: Գումարած սրան՝ Հովսեփյանն, ըստ էության, իր պաշտոնավարման ժամանակ տապալել է հարկերի հավաքագրման գործընթացը:
Ի դեպ՝ բացառված չէ, որ ՊԵԿ-ը վերստին կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի, այսինքն՝ միմյանցից տարանջատվեն հարկային եւ մաքսային ծառայությունները:
Թե ինչպես կավարտվեն այս հարցով Կարեն Կարապետյանի բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ՝ պարզ կդառնա հաշված օրերի ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում