Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլի պահած բանակը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարտական դիրքեր կատարած այցից մի ուշագրավ բան նկատեցի. լուսանկարում մեր առաջնագծում ծառայող զինվորականներ են, որոնք հինգ հոգով տաս գույնի համազգեստ են կրում։ Նրանցից բոլորի համազգեստներ ունեն տարբեր գույներ և երանգներ։ Առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերն իրենք են խանութից գնում իրենց համազգեստը։ Գործնականում բացառվում է, որ պետությունը համազգեստ հատկացնի նույն մարդուն` տարբեր գույներով, իսկ զինվորական համազգեստի բազում խանութների հաճախորդները, բացի զինվորականներից ու զինվորների ծնողներից, դժվար թե այլ մարդիկ լինեն։
Սա է Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և Էդուարդ Ասրյանի բանակը թալանելու, զինվորից իր բաժինը գողանալու իրական դեմքն ու պատկերը, որն իրենց համար վերածվել է շքեղ դղյակների, թանկարժեք մեքենաների և շվայտ կյանքի»: