▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում սկեսրայրը դանակահարել է հարսին. Մանրամասներ

Երեկ արտառոց վիճակ է եղել Շենգավիթ վարչական շրջանում։

Արմլուր․am-ն է գրում ու նշում, որ կայքին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ին ժամը 14։00-ին Չեխովի փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ սկեսրայրը՝ Հ. Ս․-ն, խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է 1989 թվականին ծնված Յ.Պ․-ին՝ իր հարսին՝ պատճառելով վնասվածք։ Իրավապահներին տղամարդը պատմել է, որ հարսը չի եկել տուն, որից ինքը զայրացել ու հարվածել է։ 

Իրավապահները փնտրում են դանակը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին