«Նախ՝ մենք հակադիր կարծիք ունենք ոչ միայն իշխանության, այլև նաև ընդդիմության հետ: Ես առաջարկում եմ՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսենք, Ադրբեջանի հետ փոխվստահություն ձեռք բերենք, գնանք էն քայլերին. որ ժողովուրդը էդ ծանրությունը չտեսնի, իր վրա չզգա տարբեր հասարակ հարցերի հետ կապված ծանրաբեռնվածությունը, որից հետո կանցնենք երկրորդ քայլին՝ քննարկենք ավելի խորքային հարցեր, դրանից հետո կարող ենք քննարկել նաև բանակցություններում միջազգային կառույցների միջնորդների հարցը»,- «Ազատության» եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: |
Թարմացված․ «Արցախի իշխանությունները և ընդդիմությունը չեն ուզում պատասխանատվություն վերցնեն. խուսափելով պատասխանատվությունից, պահանջ են դնում՝ ասելով, որ չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց մոռանում ես, որ դու 120 հազարի պատասխանտու ես ներկա վիճակում, և պետք է այդ խնդիրները լուծես»,- «Ազատության» եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: |
«Առաջարկում եմ՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսենք». Սամվել Բաբայան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet