▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը Երևանում վճարովի ավտոկայանատեղի ունի

168.am-ը գրում է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ից բացի՝ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվում են նաև այլ ընկերություններ: Մասնավորապես, Արամի փողոցի 32 շենքին հարող տարածքում՝ նախկին «Մանկական աշխարհի» պատի տակ, գործում է վճարովի ավտոկայանատեղի (վճարը՝ 200 դրամ): Համապատասխան աշխատողը վարորդներին պարտադրում է վճարել գումարը՝ նրանց տրամադրելով ՀԴՄ կտրոնը: Պարզվում է՝ ավտոկայանատեղին պատկանում է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե» ՓԲԸ-ն և Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին