▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոսանքի երգ

Օրն հասունացավ իրիկնադեմին...
Փռվեց քաղաքի լույսերին պայծառ,
Մեղմորեն փարվեց հոգնած մայթերին
Կարոտի հույզով ու մտերմաբար:

Սիրահար հուշի մի հեռու~ անուրջ
Օրվա շուրթերին հնչյուններ ձոնեց,
Եվ հին հուշերի քաղաքն անթաքույց
Թախծոտ մեղեդու երգով ողողեց:

Մի լույս արթնացավ...կարոտի մի լույս
Լուսախոհ հուշի հին արվարձանում...
Մթնի կտավին նկարեց մի հույզ,
Պատուհանի մոտ սպասող մի անուն...

Եվ օրն այս անգամ էլ չհամառեց,
Հասունացել էր իրիկնադեմին...
Թախիծն արցունքոտ սրտից դատարկեց
Այն վստահելով աշնան անձրևին...

Ու հիմա,սեր իմ,անձրևն է լալիս...
Չէ...թանկ վճար է մորմոքումը սին:

Դու մի հավատա ժպտուն աչքերիս,
Հասունացել եմ` իրիկնադեմին...

Ազատ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին