Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաներն ամբողջությամբ ընդգրկված են Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակին լուծում տալու համար:
«Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,- ասել է Քերոբյանը:

Քերոբյանի խոսքով` իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված:
«Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակել է Քերոբյանը:
Դիտեք նաև՝


