▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանի ձևակերպումները Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ, ուղղակի, հիմարություն են

 

Սկանդալային դերասանուհի  Անժելա  Սարգսյանն ավելի քանի  2  տարի  տարի  տևած  դադարից հետո վերջին հարզազրույցում խոսել է հոգևոր շեղումներից.

«Դեռ եկեղեցու հայրերի ժամանակ եղել են տիեզերական ժողովներ և այդ ժողովների ժամանակ որոշվել են Աստվածաշնչից հարցեր, որ պետք է հավատալ միայն դրանց:

Մինչև 4-րդ տիեզերական ժողովը հայ առաքելական եկեղեցին ինքն էլ էր մասնակցում այդ  ժողովներին: Վերջինը եղել է 451-ին. մեզ մոտ պատերազմական իրավիճակ էր և տիեզերական ժողովին չմասնակցելու համար հայ առաքելական եկեղեցին համարվեց մոնոֆիզիտ, այսինքն` քննարկվում էր Հիսուսը մարդ է, թե՞ Աստված և որոշվեց, որ նա 100% մարդ է եղել երկրի վրա, և 100% Աստված` երկնքում:

4 տիեզերական ժողովներն այն հիմնական հարցերն են, որոնք համարվում են քրիստոնեության հիմքերը և այդ հիմքերից շեղումներն արդեն համարվում են աղանդներ:

Քանի որ չենք մասնակցել 4-րդ տիեզերական  ժողովին, տարիներ, դարեր շարունակ հայ առաքելական եկեղեցին համարվել է աղանդ ամբողջ աշխարհի համար»:

Անժելայի  հայ  առաքելական  եկեղեցու  աղանդավոր  լինելու վերաբերյալ   ASEKOSE.am-ի  թղթակիցը  զրուցել է   Սբ. Երրորդություն  եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի  հետ:

Վերջինս դերասանուհու  խոսքերը մեկնաբանել է հետևյալ  ձևով.

«Դա աշխարհի ամենամեծ հիմարություն է, որ ես կարող եմ լսել:

Այդ ձևակերպումը խոսում է այն մասին, որ Անժելան ոչնչից տեղյակ չէ:

Նման տիեզերական ժողովներ եղել են: Քաղքեդոնի ժողովին հայ եկեղեցին ունեցել է ներկայացուցիչներ, թեև պաշտոնապես չի մասնակցել և հայ եկեղեցին դա արել է ոչ միայն պատերազմական իրավիճակից ելնելով, այլև այն բանի համար, որ սխալ է համարել այդ ժողովի որոշումները:

Այս ամենը «Կյանքի խոսք» եկեղեցու արատն ու թերությունն են, որի կրողն էլ Անժելան է:

Միշտ էլ «Կյանքի խոսք» աղանդը քննդատել է հայ եկեղեցուն ոչ իրական, շինծու մեղադրանքներով` դրանցով ցույց տալով իր տգիտությունը»:

Հիշեցնենք,  որ նույն  այդ հարզացրույցում Անժելա Սարգսյանը իր` «Կյանքի խոսք»-ին հարելու  վերաբերյալ  ասել է.

 «Ես  Կյանքի խոսքում եղել եմ,  երբեմն,  եթե  լավ քարոզիչներ  են գալիս լինում եմ, խոսքը  լսում եմ, ինչպես նաև  լինում եմ  մեր հայ  առաքելական եկեղեցում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին