«Մոնա լաքշրի ստուդիոն» արդեն 15 տարեկան է:
Asekose.am—ի հետ զրույցում կազմակերպության հիմնադիր Մոնա Գյուլասարյանը պատմել է անցած ուղու, մրցակցության, դժվարությունների և իրենց պատմության մասին:
-Մոնա, արդեն 15 տարի է շուկայում եք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եղավ կազմակերպության հիմնադրման մտահղացումը:
-Շնորհակալ եմ իմ աշխատանքներին անդրադառնալու համար։ Կազմակերպության ձևավորումը սկսվեց հենց այն ժամանակ, երբ գիտակցեցի, որ արդեն 8 տարի զբաղվում եմ պետական համերգների, փառատոնների և հասարակական այլ միջոցառումների կազմակերպմամբ։ Որոշեցի այդ ամենին ավելացնել մի բուռ հեքիաթ, և կարծես թե ստացվեց։
-Ետ նայելով անցած ուղղուն՝ ի՞նչ կասեք, դժվարությունները շա՞տ էին:
-Սարսափելի շատ... Մինչ օրս դրանք չեն նվազում, քանի որ ես ամեն օր փորձում եմ ինքս հաղթահարել ինձ՝ լիդեր լինելու բնածին ձգտումը հեշտ չէ կանգնեցնել։ Իսկ դա նշանակում է միշտ մնալ լավագույնը՝ միշտ նոր, զարմանալի, ճշտապահ ու կոկիկ։ Դա մեր ամբողջ թիմին է վերաբերվում։
-Հրեշտակների ուղեկցություն, կարապների պար…Է՞լ ինչ է մատուցում «Մոնա լաքշրի ստուդիոն»:
-Հայաստանում առաջին անգամ նոր ծովային շոու ենք պատրաստել՝ ջրահարսերի մասնակցությամբ։ Ողջ աքսեսուարները, հագուստներն ու անգամ գանձերի սունդուկը ձեռքի մանրակրկիտ աշխատանք են։ Պատրաստվել էինք մոտ 3 ամիս, որ կարողանանք ամեն մանրուքի միջոցով հաղորդել օվկիանոսների հատակի ողջ խորհրդավորությունը։ Ընդհանրապես 2021 սեզոնին ընդառաջ բազմաթիվ նոր բեմական տարբերվող հագուստներ ստեղծեցինք՝ կարծես նախորդ տարվա ողջ էներգիան կուտակվել էր ու այս միջոցով արտահայտվեցինք։ Մեզ մոտ կարելի է 50-ից ավել շոու գտնել՝ ըստ ճաշակի և երազանքների «բովանդակության»։
-Ձեր նշածներից ո՞րն է ամենապահանջվածն ու սիրելի դարձածը:
-Այս տարվա ամենասիրելի և պահանջված համարը «Կարապների պարն» էր, որի մտահաղացումը ծնվեց սովետական հին ու բարի մուլտֆիլմից՝ 12 եղբայրների ու նվիրված քրոջ մասին պատմող («Дикие лебеди» 1962 թ): Լուսինով մուտքը, որը միշտ արդիական ու դարձյալ եզակի է Հայաստանում։ Այն ևս մեր մանկության ամենաբարի տիեզերական հեքիաթներից է՝ իր շուրջ պտտվող 6 լուսատու մոլորակներով։ Ինչպես նաև մեծ ուշադրության արժանացավ մեր արևային նոր բեմադրությունը՝ շքեղ դեղին երանգով, որը հայկական շոու ասպարեզում սպիտակից դեռ դուրս չէր եկել ցավոք։ Դե եկեղեցու բակում պարը ևս նորամուծություն է, հատկապես երբ այն մատուցվում է արծաթագույնի նոր տենդենցով՝ «երկաթյա թևերով» թռիչքի համար։
-Այսօր շուկայում կարելի է հանդիպել կազմակերպությունների, ովքեր ևս զբաղվում են նմանատիպ ծառայություններով: Որպես երկար տարիներ փորձ ունեցող մարդ՝ արդյո՞ք մրցակցություն կա և ինչպես եք վերաբերվում դրան:
-Ես էությամբ այլ եմ, ես երբեք չեմ մրցակցում: Տեսնելով և լավ ծանոթ լինելով ասպարեզի բացթողումներին՝ անում ենք լավագույնը՝ ամենալավ կազմակերպիչներով, պրոֆեսիոնալ ու հմայիչ արտիստներով և ամենակարևորը սրտացավորեն։ Մենք ուրախանում և տխրում ենք հավասար մեր պատվիրատուների հետ, կիսում ենք նրանց բոլոր խնդիրներն այդ պահին։ Մարդը պետք է թեթևություն ու վստահություն զգա հենց առաջին զրույցից, պետք է տեսնի մեր գործելաոճն ու հրճվի, որ գտել է իսկապես լավագույնին։ Եթե դու այդպիսին ես՝ դու միշտ մրցակցությունից դուրս ես։
-Խոսենք կրկնօրինակումների մասին: Շատերը խոստովանում են, որ տանել չեն կարողանում «copy» ասվածը, Ձեզ մոտ ինչպե՞ս է: Հաճա՞խ եք հանդիպում կրկնօրինակման և ինչպիսի՞ արձագանք եք ունենում:
-Գիտեք դա տհաճ է... Ավելի տհաճ պետք է լինի հենց կրկնօրինակողի համար իմ կարծիքով։ Հիմնականում դրանք լինում են միջինից ցածր մակարդակի պարի խմբակներ, ովքեր աշխատում են քո գաղափարն ու ստեղծած նորաձևությունը շրջանառելու վրա՝ առաջարկելով գրեթե անվճար տարբերակ։ Մարդիկ գտնվում են, որ սիրում են միայն բեմադրության անվանումը ու չեն ուզում հետ մնալ նորաձևությունից։ Ու բացարձակ չեն կարևորում ո՛չհագուստ,ո՛չ արտիստ, ո՛չ մակարդակ։ Դա կարող է զավեշտի հասցնել։ Ես կարող եմ վստահաբար ասել՝ մենք այդ ճաշակի պատվիրատուներ չունենք։ Ես սիրում եմ մեզ դիմած բոլոր մարդկանց, քանի որ նրանք նկատում են ամեն մանրուք և երկար հետևում են անգամ արտերկրից՝ սպասելով հարմար հնարավորության մեզ հետ աշխատելու։
-Մոնա, արդյո՞ք կարևոր է Ձեզ համար պատվիրատուի ով լինելը, և արդյո՞ք եղել է միջոցառում, որին հրաժարվել եք Ձեր մասնակցությունն ունենալ: Հետաքրքիր է ինչը կարող է պատճառ հանդիսանալ:
-Այո հրաժարվել եմ... Ես քմահաճույքներ ու ծիծաղելի ֆանտազիաներ չեմ կատարում։ Անգամ սարսափելի շատ գումարի դիմաց ես արվեստը չեմ վաճառում ու երբեք դեմ չեմ գնա առաջինն իմ սկզբունքներին, ինձ գնել հնարավոր չէ։ Նաև խիստ Կարևորում եմ հարգանքն իմ անձնակազմի նկատմամբ, սա ընտանիք է ու այստեղ «իրենց վատ պահելու» ոչ մի շանս չունեն։ Ես ինձ համարում եմ արհեստավարժ կազմակերպիչ Event Planner, ինչի մասին վկայում են մեր աշխատանքներն ու իմ ճաշակը և կարծում եմ, որ ճիշտ է համարվում ցանկացած մոտեցում սկսվող «ուզում եմ լսել ձեր կարծիքը» խոսքերով։ Բնականաբար ես միշտ լսում եմ իմ պատվիրատուներին, ժպտում եմ ու հետո փորձում իրագործել դրանք տեխնիկապես ճիշտ։ Ես պետք է ինքս հաճույք ստանամ և հուզվեմ այն բեմադրություններից որոնք ակնթարթներ են անմոռանալի դարձնում։
-Վստահաբար շատերին կհետաքրքրի արդյո՞ք Ձեր կազմակերպությանը դիմելը մատչելի և հետևաբար շահավետ կլինի:
-Ոչ մենք մատչելիների շարքից չենք կարող ցավոք լինել
1. Որովհետև բոլոր բեմադրությունները հեղինակային են ու եզակի
2. որովհետև հագուստները շատ շքեղ են ու միշտ նոր՝ վարձույթով չենք տալիս ու ինքներս չենք վարձակալում
3. որովհետև պարուհիները բոլորը բարձրահասակ, նրբագեղ ու արտիստիկ են՝ պրոֆեսիոնալ պարային կրթությամբ
4. որովհետև ներգրավված է մեծ թիմ՝ անգամ մեկ պարի դեպքում։
Մենք չենք խնայում ոչինչ շքեղության համար։ Միակ շահը դա տպավորություններն ու խնայված նյարդերն են։ Իսկ բոլոր հյուրերի տեսանկարահանումներն ու լայֆերը ձեզ հաստակ կհուշեն, որ հիացմունք կա...
-Որպես բիզնեսում հաջողության հասած կին՝ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:
-Եղեք վստահ, ուժեղ ու նպատակասլաց։ Աշխատեք օրը 26 ժամ, զրկեք ձեզ բոլոր ավելորդ ժամանակ խլող զբաղմունքներից, կենտրոնացեք նրա վրա, թե ինչպիսին եք ուզում ձեզ տեսնել։ Գտեք ճանապարհներ ու վերցրեք կյանքից այն ամենը ինչը ձեզ վեր կբարձրացնի։ Իսկ ավելորդ մարդկանց, ովքեր ապրում են անհեռանկար ու անիմաստ հեռացրեք ձեր կյանքից։ Հիշեք գլխավոր կանոնը՝ «Օդապարիկը վեր բարձրանալու համար նախ ազատվում է ավելորդ բեռներից»։ Գնահատեք և սիրեք ձեզ, ու հավատացեք ձեր մասին դեռ շատ են լսելու...
Հեղինակ՝ Ա․ Հարությունյան