▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Թևանյանը՝ Վարդան Ղուկասյանի առաջարկի մասին

Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն արձագանքելով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի առաջարկին՝ ասել է. «Մենք վարչական լծակի խնդիր չենք դնում: Ես ընտրարշավի առաջին օրվանից ասել եմ՝ իմ հաճախորդը Փաշինյանն է: Մարդիկ զարմանում էին, որ ասում էի՝ մենք պաշտոնի խնդիր չենք դնում: Մենք դնում ենք Փաշինյանին հեռացնելու և ՀՀ ու ԱՀ համար անվտանգության նվազագույն նախապայման ապահովելու հարցը»:

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը հայտնել էր՝ կողմ է, որ Թևանյանը կամ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին