Bloomberg-ը կազմել է երկրների ցանկ` հաշվի առնելով բնակիչների անբարոյականության աստիճանը:
«Անբարոյական» երկրների տասնյակը գլխավորում է Չեխիան, որին հաջորդում են Սլովենիան, Ավստրալիան, Հայաստանը, Բուլղարիան, Իսպանիան, Բոսնիան, Ռուսաստանը, Բելառուսը և Հունաստանը:
Աշխարհի ամենաբարոյական երկիրը Զամբիան է, որը համարվում է ամենաաղքատ երկրներից մեկը:
Ուսումնասիրության համար ընտրվել են 57 երկրներ: Հաշվի են առել հետևյալ հանգամանքները. ալկոհոլի, ծխախոտի քանակը, թմրանյութերի տարածվածությունը և ՀՆԱ-ի համեմատությամբ մոլախաղերում կորցրած գումարները. փոխանցում է expert.org.ua-ն: