▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամռանն էլ ավելի գեղեցիկ լինելու Շուշան Երիցյանի գաղտնիքները

Դիտեք նաև՝
Այսօր Life.panrama.am-ին մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը պատմեց է, թե ինչպես է ամռանը հետևում իր արտաքին տեսքին և մաշկի խնամքին:
 
«Ամռանը աշխատում եմ առողջ ապրելակերպին մեծ ուշադրություն դարձնել, զբաղվում եմ սպորտով՝ հաճախելով մարզարահներ, լողավազան, միաժամանակ հրաժարվում եմ օգտվել սոլյարի և նման քիմիական այլ երևույթներից: Ամռանը աղջկա համար շատ կարևոր է մարմնի գեղեցկությունը, իսկ դա էլ պայմանավորված է նախ առողջ սնունդով, հետո նաև սպորտային պատրաստվածությամբ»:
 
 
Շուշանը կիսվեց հետաքրքիր դիմակներով, որը, իր խոսքերով, անձամբ է պատրաստում. «Ճիշտ է հաճախում եմ նաև spa-կենտրոններ, բայց նաև շատ հաճախ տանը ես պատրաստում եմ տարբեր դիմակներ: Օրինակ` կառաջարկեմ իմ բաղադրատոմսերից մեկը, որի մեջ ներառված են հետևյալ պարագաները՝ վարունգ, ավոկադո և սնուցող քսուքներ, այս ամենի խառնուրդը իմ դեմքին շատ լավ ազդեցություն են հաղորդում, բայց կարծում եմ, որ դիմակները մի փոքր ինդիվիդուալ են, և ամեն մեկն իրեն հարմարը պետք է գտնի: Բայց մի բան կարող եմ առաջարկել, որը, կարծում եմ, բոլորին կհամապատասխանի. բոլոր կանայք կարող են հակացեյլուլիտային դիմակ պատրաստել սուրճի մրուրով կամ նարնջի հյութով, ցեյլուլիտի համար շատ օգտակար է նաև թուրիջի հյութը»,- առաջարկեց մոդելը:
 
Վարսերի խնամքը դերասանուհին ևս աչքաթող չի անում. «Ամռան վարսերը կիզիչ արևից կարող են անխնամ տեսք ունենալ, դա մեծ խնդիր է, և պետք է մեծ ուշադրությամբ հետևել վարսերի խնամքին՝ դարձյալ հաճախ օգտագործելով տարբեր քսուքներ և դիմակներ»,- նկատեց նա:
 

Շուշան Երիցյանի կարծիքով՝ կինը մշտապես պետք է հետևի իրեն անկախ եղանակից. «Աղջիկը, կինը մշտապես պետք է իր արտաքինի վրա աշխատի, նա երբեք չպետք է համարի, թե արդեն բավականաչափ գեղեցիկ է և այլևս չզբաղվի ինքն իրենով, դա ամենասխալ բանն է կնոջ համար»,- նշեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին