Ռոկի Աբալսամոն կորցրեց կնոջը՝ Խուլիտային 1993 թ-ին, երբ նա 55 տարեկան էր: Խուլիտան մահացավ սրտի վիրահատության հետևանքով առաջացած բարդությունից: Ամուսինը, չհաշտվելով սիրելիի մահվան փաստի հետ, տեղափոխվեց կնոջ գերեզմանի մոտ և այնտեղ մնաց մինչև կյանքի վերջ՝ 20 տարի, գրում է dailymail-ը:
Կնոջը նվիրված ամուսինն ասել է, թե կնոջ գերեզմանի մոտ նստելով՝ նա իրեն ավելի լավ է զգացել: Ռոկի Աբալսամոն անցած տարի հիվանդացավ և մահացավ 2014 թ-ի հունվարի 22-ին: Նա կհուղարկավորվի իր կնոջ կողքին:
Զույգը հանդիպել է դեռևս դեռահաս տարիքում Բուենոս Այրեսում: