▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանի՝ արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով:


Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության ապահովման նկատմամբ վստահություն հայտնող ամերիկացի դիվանագետն, օրինակ` իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:
Ադրբեջանը որպես պետություն իր բնույթով, մարդկության դեմ գործած հանցագործություններով չի զիջում ահաբեկչական միավորումներին և ըստ այդմ, դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և´ բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին` որպես միջնորդի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին